BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Երիտասարդներն ամփոփեցին պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքները

Երիտասարդներն ամփոփեցին պտղի սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի արդյունքները
02.12.2013 | 11:53

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում ամփոփվեց «Ապրել եմ ուզում» ծրագիրը: Այն մեկնարկել էր նոյեմբերի 15-ին և իրականացվել «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի կողմից` ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակներում:

Ծրագրի շրջանակներում շուրջ մեկ ամիս ոչ պետական և պետական 30 բուհերի ուսանող երիտասարդները պայքարեցին պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ: Երիտասարդները մասնակցեցին մի շարք տեղեկատվական դասընթացների: Նրանք հանդիպումներ ունեցան սոցիոլոգի հետ, ով ուսանողներին ներկայացրեց, որ պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը կարող է տարիներ հետո ժողովրդագրական խնդիրներ առաջացնել, երբ, օրինակ, աղջիկ երեխաներն ավելի քիչ կլինեն: Այնուհետև ուսանողների համար դասախոսություններ կարդաց բժիշկը, ով նեկայացրեց հղիության ընդհատման հետևանքով առաջացած հնարավոր հիվանդությունների մասին տեղեկատվություն: Երիտասարդները հանդիպումներ են ունեցել նաև հոգևորականի, իրավաբանի և հոգեբանի հետ:

ՀԵՀ հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշեց, որ ծրագիրն ուղղված չէր խնդիրը միանգամիկց լուծելուն, այլ նրան, որ այս խնդրի մասին երիտասարդների շրջանում խոսվեն: Այնուհետև հավելեց. «Այս բացասական երևույթը տարեցտարի նոր թափ է ստանում` ելնելով տարբեր գործոններից: Մարդիկ չեն գիտակցում, որ այն նույնիսկ կարող է համարվել քրեական պատասխանատվության ենթարկվող գործողություն»: Պարոն Ավագյանը կարծում է, որ օրենքի առումով բացեր չկան, բայց թերություններ կան օրենքի կիրառման հարցում. «Պատահական չենք ընտրել թիրախ-խմբերը` ուսանողություն և երիտասարդություն, քանի որ այդ մարդիկ ապագա մայրեր ու հայրեր են: Մասնակիցներին կոչ ենք արել, որ ոչ թե իրենց մեջ պահեն ստացված ինֆորմացիան, այլ հարևանների, ընկերների ու հարազատների մոտ խոսեն այդ մասին: Այս երևույթի վերաբերյալ պետք է խոսել, այն պիտի նախ դատապարտվի հենց հասարակության մեջ, հետո տարբեր տեսակի պատասխանատվություն կրեն»:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արմինե Բարսեղյանն էլ նշեց. «Մեր ազգային, մշակութային առանձնահատկություններից ելնելով` սկզբնական շրջանում ուսանողները կաշկանդվում էին շատ հարցեր տալ փորձագետներին: Բայց քանի որ դասընթացներն ինտերակտիվ էին, ընթացքում այդ խնդսիրը հարթվեց»:

Նա նաև տեղեկացրեց, որ փորձագետներից ոմանք հրաժարվել են դասախոսության համար տրամադրվող սիմվոլիկ գումարից: Օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչն այն տրամադրել է «Զատիկ» խնամքի կենտրոնին, իսկ հոգևորականը` հոգևոր գրականություն ձեռք բերելուն:

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ